Նոր գիրք.  Սմբատ Բունիաթյան.  «Ով է Աստծո նման»

Արձակագիր, թարգմանիչ և դրամատուրգ Սմբատ Բունիաթյանը  ծնվել է 1965 թվականի օգոստոսի 28-ին, քաղաքամայր Երևանում:

Բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

Մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին։

Հեղինակն ունի տպագրված երեք գիրք և մեկ պիես:

  • «Արևաշապիկ» (պատմվածքներ)։
  • «Բառեր» (թանկաներ)։ 
  • «Ժողովող» (թարգմանություն)։
  • «Երջանկության երկու ժամը» (դրամա)։

Վս. Գարշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակին։
Հայաստանի գրողների միության անդամ է։

«Ով է Աստծո նման» վիպակում ստեղծել է յոթ նոր բառ.

  • Ապիմաստուն
  • Թռուցկազրույց
  • Արեգաչ
  • Մերկասարսուռ
  • Արևաշապիկ
  • Դիմասլաց
  • Բաշնարձակ

Հեղինակն ինքն է խմբագրում է իր գրքերն ու ստեղծագործությունները։

Սմբատ Բունիաթյանը ժամանակակից հայ արձակի նշանավոր հեղինակներից է։ Ունի ինքնատիպ, զուտ հեղինակային գրելաոճ։ Գրում է զտարյուն հայերենով։ Նրա ստեղծագործությունները հետաքրքիր-հաջողված են նաև  հեղինակային նորարարության շնորհիվ։ Դասական արձակի չափանիշներ «խախտելով»՝ հեղինակը արձակ բանաստեղծությունների սինթեզով է հրամցնում արձակ, պատմողական խոսքը, ինչը առանձնահատուկ հմայք է հաղորդում՝ բացահայտելով շերտեր ու նրբերանգներ, որոնք խոհափիլիսոփայական ապրումների վտակներ են բուն ստեղծագործության ենթատեքստում։
«Ով է Աստծո նման» վիպակը բացահայտում է համամարդկային և զուտ անձնական խնդիրներ, որոնք ընդմիշտ առկա են մարդ-Աստված փոխհարաբերություններում։  

Վիպակի առանցքը Մարդն է։ Գործողությունները ծավալվում են Նյու Յորք քաղաքում, անցած դարի կեսերին, երբ ԱՄՆ կառավարությունը քսանամյա պատերազմ էր վարում ընդդեմ կոմունիստական գաղափարախոսության՝ գործողությունների թատերաբեմ դարձնելով Վիետնամը։

Կողք-կողքի են անմնացորդ սերն ու պարտք վճարելու մեծահոգությունը, կրոնական մոլեռանդությունն ու երեխայի ճակատագիրը… Այնինչ հանգամանքներն են իշխում մարդ արարածի վրա՝ անխուսափելիորեն ծնելով հարցեր, որոնք  երբեմն մնում են չլսված։ Ո՞վ է Աստծո նման…  

«Ով է Աստծո նման» վիպակի գեղարվեստական խմբագիր և հրատարակության պատասխանատու՝ Արմեն Գևորգյան։

Գինը՝ 3000 դրամ՝ գրախանութներում։  Գիրքը գրախանութներում կլինի 25 օր հետո։ Այս ժամանակահատվածում գնել ցանկացողները կարող են ձեռք բերել 2500 դրամով՝ հետևյալ հեռախոսահամարով. 055.45.85.01։

Отзывы: 0